Բորջոմիում հրդեհի մարման աշխատանքներում ներգրավվել են Վրաստանի զինված ուժերը

Բորջոմիի անտառում բռնկված հրդեհի մարման աշխատանքներում ներգրավվել են զինված ուժերը: Ինչպես տեղեկացրել են արտակարգ շտաբից, աշխատանքներին պաշտպանության նախարարության զինվորներն են մասնակցում:

«Բորջոմիում մի քանի խումբ աշխատում է առավոտից: Առավոտյան ժամերին աշխատանքը վերականգնել են նաեւ տեղում աշխատող ուղղաթիռները՝ 2 վրացական, 2 թուրքական, 1 ադրբեջանական եւ 1 բելառուսական: Մարման աշխատանքներում ներգրավված է նաեւ 1 թուրքական ինքնաթիռ: Ամբողջ գիշերվա ընթացքում անտառում կրակի նոր օջախների դեմ պայքարել են հրշեջ-փրկարարները»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Բորջոմիի անտառում իրավիճակը շարունակում է մնալ ծանր՝ գիշերվա ընթացքում կրակի նոր օջախներ են գոյացել նաեւ այն վայրերում, որտեղ կրակն արդեն հաջողվել էր մարել:

Թողնել պատասխան