Դատարանում որոշվում է Սաակաշվիլիի ազատազրկման միջոցը

Безымянный

Կիևի դատարանում այս պահին  որոշվում է նախկին նախագահ և նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի խափանման միջոցը: Այն մասին, որ Սաակաշվիլիին դատարան են տեղափոխել, իր ֆեյսբուքյան էջում գրել է ազգային պատգամավոր Յուրի Դերեվյանկոն և կոչ արել բոլորին՝ հավաքվել դատարանի առջև: Ըստ Ուկրաինայի գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Լարիսա Սարգանի՝ դատախազությունը Սաակաշվիլիի համար տնային կալանք է պահանջում և էլեկտրոնային թևնոցի կրում: Պաշտպանը պահանջում է Սաակաշվիլիին ազատ արձակել դատարանի դահլիճից: Փաստաբանն ասել է, որ իրենց ձեռքի տակ ապացույցներ կան, որ Սաակաշվիլիի ձերբակալությունն ու խուզարկումն ուղեկցվել են  իրավախախտումներով:

Դատարանի  դիմաց հավաքվել են Սաակաշվիլիի  կողմնակիցները:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>