Քաղաքապետի ընտրություններում Դոլիձեն իր թեկնածությունը չի առաջադրի

dolidze

Լրատվամիջոցներում տարածված լուրերի համաձայն՝ Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Ուսուփաշվիլին երկրի նախագահի խորհրդարանական հարցերով քարտուղար Աննա Դոլիձեին առաջարկել է Թբիլիսիի քաղաքապետի ընտրություններում առաջադրել թեկնածությունը:

Լրագրողների հետ զրույցում, Դոլիձեն հայտարարել է, որ առայժմ չի պատրաստվում քաղաքական նման որևէ քայլ անել:  Նա հաստատել է, որ հանդիպել է Ուսուփաշվիլիի հետ, սակայն նշել է, որ բոլոր տեսակի առաջարկները բացառում է:

«Հանդիպել եմ, ընդհանուր զրույց ենք ունեցել Դավիթ Ուսուփաշվիլիի հետ: Ես նրան գիտեմ երկար ժամանակ: Նա իմ ուսուցիչն ու գործընկերն է: Սա ընդհանուր հանդիպում էր, խոսել ենք երկրի ապագայի և զարգացման մասին: Այս պահին քաղաքական քայլեր չեմ պատրաստվում անել, բոլոր տեսակի առաջարկները բացառում եմ»,- հայտարարել է Դոլիձեն:

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>