Մտածում ենք Արեւելյան գործընկերության շրջանակներում համագործակցության ընդլայնման մասին․ Հերման

Վրաստանում Եվրամիության դեսպան Յանոշ Հերմանը հայտարարել է, թե մտածում են Արեւելյան գործընկերության շրջանակներում համագործակցությունն առավել ընդլայնելու մասին։

«Ինչպես գիտեք, մոտենում է Արեւելյան գործընկերության գագաթնաժողովը: Եվրախորհրդարանն ակտիվորեն աշխատում է այս ուղղությամբ:  Ասոցացման համաձայնագիրը Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի հետ հարաբերությունները կհասցնի նոր մակարդակի: Վստահ եմ՝ Վրաստանում էլ կան քաղաքական գործիչներ, ովքեր կարծում են, որ Արեւելյան գործընկերության երկրների միջեւ հարաբերությունները ծառայում են համընդհանուր շահերին» — նշել է Յանոշ Հերմանը:

Թողնել պատասխան