Ուկրաինայում կշարունակվի Սաակաշվիլիի դեմ հարուցված գործի քննությունը

ukraina dataxazutyun ipn

Ուկրաինայի գլխավոր դատախազի մամլո քարտուղար Լարիսա Սարգանը հայտարարել է, որ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի դեմ հարուցված գործի քննությունը շարունակվելու է։

«Ուկրաինայի սահմանային ծառայության կողմից իրականացված գործողությունը գլխավոր դատախազության համար անսպասելի էր, քանի որ սահմանապահները մեզ այդ մասին չէին տեղեկացրել»,-հայտարարել է Լարիսա Սարգանը:

Գլխավոր դատախազի մամլո քարտուղարը նշել է նաև, որ Սաակաշվիլիի դեմ ընթացող հետաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, նախօրեին Միխեիլ Սաակաշվիլիին ձերբակալել են Կիևի «Սուլուգունի» ռեստորանում: Այս մասին հայտարարել է Սաակաշվիլիի մամլո ծառայությունը:

«Միխեիլ Սաակաշվիլիին ձերբակալել են Միխայլովսկի պողոտայում գտնվող «Սուլուգունի» ռեստորանում»,- գրված է Սաակաշվիլիի մամլո ծառայության հայտարարությունում:

Ուկրաինայի սահմանապահ պետական ծառայության տարածած հայտարարության համաձայն, Միխեիլ Սաակաշվիլին տեղափոխվել է Լեհաստան։

«Այս անձը Ուկրաինայի տարածքում է գտնվել ոչ օրինական հիմքերով, ուստի՝ հաշվի առնելով իրավական բոլոր կանոնակարգերը վերադարձվել է այն երկիր, որտեղից ժամանել է»,- նշված է Սահմանապահ ծառայության հայտարարության մեջ:

Լուսանկարը interpressnews.ge-ի

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>