Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների օրինագծում տեղ է գտել նաև Վրաստանը

SM_USA-Congress

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրված պատժամիջոցների օրինագծում Վրաստանը բազմիցս հիշատակված է:

«2014 թվականին Ռուսաստանն անօրինական կերպով բռնակցել է Ղրիմը, իսկ 2008-ից բռնագրավել է Հարավային Օսիան և Աբխազիան: Նաև շարունակում է ապակայունացնող գործողություններ իրականացնել Ուկրաինայի արևելքում»,- ասվում է փաստաթղթում:

Օրինագծի կետերից մեկն ամբողջովին վերաբերում է Վրաստանին:

«Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է անտեսել 2008 թվականին ստորագրած հրադադարի համաձայնագիրը, որը ենթադրում է Վրաստանից ռուսական զորքի դուրս բերում, մարդասիրական խմբերի անխափան աշխատանք Հարավային Օսիայում և Աբխազիայում ու Եվրոպայի դիտորդական առաքելության կողմից հակամարտության գոտում իրավիճակի մշտադիտարկում»:

Փաստաթղթում նաև նշվում է, որ Ռուսաստանի Դաշնության կառավարությունը Վրաստանի և Ուկրաինայի հանդեպ օգտագործել և օգտագործում է, ինչպես ավանդական ռազմական ուժ, այնպես էլ հետախուզական գործողություններ և քարոզչություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>