Վրաստանի իշխանությունները սատանա են, ես էլ՝ իրենց խաչը. Սաակաշվիլի

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին գտնում է, որ Լեհաստանն իրեն Վրաստանին չի արտահանձնի: Նրա խոսքով, Վրաստանի իշխանություններն իրենից վախենում են, այդ պատճառով ամեն կերպ խուսափում են կազմակերպել արտահանձնումը:

«Սա նույնիսկ ծիծաղելի չէ:  Վրաստանի իշխանությունները վախենում են ինձանից, ինչպես սատանան՝ խաչից: Եթե իմ արտահանձնումը կամենային, դա դեռ երեկ իրականություն կդարձնեին: Մշտապես պնդել եմ, որ ոչ Վրաստանը, ոչ էլ Ուկրաինան իմ դեմ լուրջ մեղադրանքներ չեն կարողացել առաջ քաշել»,- ասել է Սաակաշվիլին ուկրաինական «NewsOne» հեռուստաալիքի հետ հարցազրույցում:

Թողնել պատասխան