Աբխազիայում ձերբակալված Վրաստանի քաղաքացիներին ազատ են արձակել

Աբխազիայում   ազատ են արձակվել Վրաստանի 12 քաղաքացիներ, ովքեր նախօրեին ձերբակալվել էին` Վրաստանի իշխանությունների կողմից չվերահսկբվող` Գալիի շրջանի Խուրչա գյուղում`  այսպես կոչված` ապօրինաբար սահմանը հատելու համար:

Քաղաքացիներն ազատ են արձակվել այն բանից հետո, երբ գործին միացել են Վրաստանի պետական անվտանգության ծառայողները և   կատարվածի մասին տեղեկացրել Եվրախորհրդի մոնիթորինգի առաքելությանը:

Աբխազիայի Գալիի շրջանում վրացիները կազմում են 90 տոկոս: Ամեն տարի հարյուրավոր մարդիկ տեղաշարժվում եմ Գալիի և Զուգդիդիի շրջաններում`  հատելով ռոսւական սահմանապահների  կողմից  վերահսկվող վարչական սահմանը:

2008-ի օգոստոսյան պատերազից հետո մոսկվան միակողմանի ընդունեց Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը, ի պատասխան Վրաստանը խզեց դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ, իսկ նշված տարածքներին տվեց օկուպացվածի կարգավիճակ:

Թողնել պատասխան