Անթույլատրելի է թմրանյութեր օգտագործող անձանց բանտարկելը. Խունդաձե

Վրաստանի խորհրդարանի առողջապահության հանձնաժողովի ղեկավարի տեղակալ Դիմիտրի Խունդաձեի հայտարարության համաձայն՝ Վրաստանում թմրանյութերի օգտագործման դեպքում իրականացվող քաղաքականությունը ենթակա է փոփոխման, որի համար պարբերական, լուրջ քննարկումներ են հարկավոր:

«Պետք է հաշվի առնել, որ որդեգրած քաղաքականությունը վերաբերում է բոլոր քաղաքացիներին՝ ինչպես թմրանյութեր օգտագործող, այնպես էլ չօգտագործողներին: Համապատասխան ֆինանսավորում է հարկավոր քաղաքականության փոխման համար, հակառակ դեպքում իրավիճակն էլ ավելի կբարդանա: Հատկանշական է, որ թմրանյութերի օգտագործման վերաբերյալ քաղաքականության փոխման համար առկա է քաղաքական կամք: Թմրանյութեր օգտագործող անձանց ձերբակալելն ու բանտարկելն անթույլատրելի է: Հարկավոր է այլընտրանքային պատիժ, որը պահանջում է համապատասխան գումար»,- նշել է Դիմիտրի Խունդաձեն:

Տեղեկացնում է «Կվիրա» լրատվականը:

Թողնել պատասխան