Արժանապատվորեն կրենք Վրաստանի անկախության կոչումը. Կալաձե

«Ցանկանում եմ, որ մենք՝ Վրաստանի ազատ քաղաքացիներս, արժանապատվորեն կրենք անկախության կոչումը»:

Ելույթ ունենալով Անկախության տոնի առիթով մայրաքաղաքի Ազատության հրապարակում կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը, ասել է Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն:

Նա օրվա առիթով երկրի քաղաքացիներին ուղղված ուղերձում մասնավորապես ասել է. «Մայիսի 26-ը մեր անկախության համար ինքնազոհողության գնացած մարտիկների օրն է: Մայիսի 26-ը մեր երկրի ապագայի օրն է»:

Թողնել պատասխան