Արչիլ Գամզարդիա. Եկեղեցուց պետք է հեռացնել ամոթալի քահանաներին

«Խնդրում եմ, եկեղեցուց հեռացրեք ամոթալի քահանաներին»: նման բառերով մեքիա փորձագետ Արչիլ Գամզարդիան անդրադարձել է «Ուղղափառ ծնողների միության» ներկայացուցիչների կողմից անցկացված բողոքի ակցիային, որի մասնակիցները  դժգոհել են Հռոմի Պապի` Վրաստան այցից: «Դժվա՞ր է հասկանալ, որ այսպես կոչված «Ուղղափառ ծնողների միության» քահանաներին պետք է հեռացնել եկեղեցուց: Նրանք կարող են գրանցել իրենց կրոնական ակումբը, արտահայտել իրենց ազատությունը և երբ օրենք չեն խախտի, մենք մեր հերթին կպաշտպանենք նրանց ազատ կամքի արտահայտումը: Միային թե ուղղափառության և եկեղեցու անունից հանդես չգան»՝ գրել է Արչիլ Գամզարդիան` սոցիալական ցանցում:

Հիշեցնենք, որ Վրաստանում Հռոմի Պապի այցի դեմ են  «Ուղղափառ ծնողների միության» ներկայացուցիչներ, ովքեր մի քանի անգամ արդեն բողոքի ակցիա են կազմակերպել:

Թողնել պատասխան