Բողոքի ակցիա Թբիլիսիի քաղաքապետարանի մոտ. կան ձերբակալություններ

100-ից ավելի մարդ է հավաքվել Թբիլիսիի քաղաքապետարանի մոտ՝ պահանջելով քաղաքային իշխանությունների հետ հանդիպում: Ցուցարարները փորձել են քաղաքապետարանի շենք մուտք գործել, սակայն ոստիկանությունը թույլ չի տվել: Ակցիան նախաձեռնել են  ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժումը» և ութ արտախորհրդարանական  կուսակցությունների համակարգող խորհուրդը: Ցուցարարները դժոգում են վերաքննիչ դատարանի դատավոր Նատա Նազգաիձեի ընտանիքին  մեկ միլիոն լարի պետական փոխհատուցման փաստից:

Նախորդ շաբաթ Թբիլիսիի սակրեբուլոյի (ավագանի) ընդդիմությունը փաստաթղթեր է ներկայացրել, որոնց համաձայն դատավոր Նազգաիձեի եղբայրն աղետի գոտում գտնվող հողամասի դիմաց գումարի փոխհատուցում ստանալու իրավունք չի ունեցել: Ընդդիմությունը մեղադրում է  քաղաքապետարանին՝ քաղաքական կոռուպցիայի մեջ, քանի որ դատավոր Նազգաիձեն ընդդիմադիր «Ռուսթավի 2» հեռուստաընկերության գործով դատավորն է: Ցուցարարները պահանջում են գումարները պետական բյուջե վերադարձնել:

Խոսվում է նաև ձերբակալությունների մասին: Ըստ նախնական տեղեկությունների՝ ոստիկանությունը  5 ցուցարարի է ձերբակալել:

Թողնել պատասխան