Եգիպտոսում արտակարգ դրություն է

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին երկրում երեք ամսով արտակարգ դրություն է հայտարարել, հաղորդում է Reuters-ը:

Նախագահը հատուկ հեռուստաուղերձով հայտնել է, որ ստիպված է նման միջոցների գնալ՝ երկրում կատարված ահաբեկչություններից հետո, որոնց զոհ գնացին տասնյակ մարդիկ: Նա նաև ասել է, որ ահաբեկչությանը սատարող պետությունները պետք է պատասխանատվություն կրեն: Երկրի առաջնորդը խոսել է ահաբեկչության դեմ պայքարի բարձրագույն խորհուրդ ստեղծելու մասին:

Հիշեցնենք՝ նախօրեին Եգիպտոսի Տանտա քաղաքի եկեղեցում և Ալեքսանդրիայի մայր տաճարում պայթյուններ են որոտացել, որոնց հետևանքով տասնյակ զոհեր կան: Տանտայում զոհվել է 30, վիրավորվել՝ 50-70 մարդ։ Ալեքսանդրիայում զոհվել է 11 մարդ, այդ թվում 3 ոստիկան, ևս 40 մարդ վնասվածքներ է ստացել։ «Իսլամական պետությունը» ստանձնել է եկեղեցիներում տեղի ունեցած ահաբեկչությունների պատասխանատվությունը:

Թողնել պատասխան