Զվիադ Գամսախուրդիայի որդիները պահանջում են հետաքննել իրենց հոր մահվան գործը

«Զվիադ Գամսախուրդիայի մահվան գործը քննելու պահանջով մարտի 31-ին Թբիլիսիում, խորհրդարանի հին շենքի հարակից տարածքում ցույց տեղի կունենա»,- հայտարարել են Վրաստանի առաջին նախագահի որդիները` Կոնստանտին և Ցոտնե Գամսախուրդիաները:

Նրանց խոսքերով, չնայած ժամանակավոր հետաքննիչ հանձնաժողովը դատախազությանը նյութեր է ուղարկել, գործը վերաորակվել է և իրական հետաքննչական գործողություններ չեն տարվում: Առաջին նախագահի որդիները կարծում են, որ Զվիադ Գամսախուրդիայի մահվան հետ կապ են ունեցել ներքին գործերի այն ժամանակվա նախարարը և պետանվտանգության աշխատակիցները, սակայն նրանք չեն հարցաքննվել:

«Կոչ ենք անում բոլորին, մարտի 31-ին, 16:00-ին գալ խորհրդարանի շենքի մոտ: Ստիպենք իշխանություններին հետաքննել Զվիադ Գամսախուրդիայի սպանության գործը: Հետաքննությունը 24 տարի է շարունակվում է և հանրությունն այս կարևորագույն հարցի պատասխանը չի ստացել»,- հայտարարել է Կոնստանտին Գամսախուրդիան:

Թողնել պատասխան