Էլիսո Կիլաձեի ամուսինը որպես բողոքի նշան հրաժարվում է պետական պարգեւից

«Քրոնիկա+» թերթի գլխավոր խմբագիր Էլիսո Կիլաձեի ամուսինը որդու՝ մեծ քանակով թմրանյութեր պահելու համար ձերբակալությունից հետո, որոշում է կայացրել որպես բողոքի նշան` հրաժարվել պետական պարգեւից: Հրատապ հայտարարությունը Վրաստանի պետանվտանգության գործակալության  շենքի մոտ հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում կարդաց «Քրոնիկա+»-ի գլխավոր խմբագիրը:

eliso«Ես այսօր այստեղ եմ, քանի որ այս շենքի 2-րդ հարկում նստած է պետանվտանգության գործակալության ղեկավարի տեղակալ Իոսեբ Գոգաշվիլին: Նրա անմիջական  մասնակցությամբ էլ ծրագրվել է որդուս ձերբակալությունը: Որդուս մոտ բավականին մեծ քանակով թմրանյութ են գցել: Սա այն մարդն է, որ ոչ մի օր չի աշխատել ներքին գործերի նախարարությունում, նա ֆարշի առաքիչ էր եւ «Վրացական երազանք»-ի օգնությամբ է ստացել այս պաշտոնը, նա չգիտի թե որն է ոստիկանի արժանիքը, զբաղվում է քաղաքական ինտրիգներով»,- aliq.ge-ի հետ զրույցում նշեց ձերբակալված Դավիթ Խարշիլաձեի մայրը:

«Այս պարգեւն ինձանից շատ ձեզ է պետք, որպեսզի պարգեւատրեք այն ոստիկաններին, որ մեծ քանակությամբ թմրանյութ են գցել Դավիթ Խարշիլաձեի մոտ: Սա նրանց կոգեւորի եւ ջանասիրություն կտա Բիձինա Իվանիշվիլիի եւ «Վրացական երազանք»-ի պատվերներն իրականացնելու համար»-նշված է նամակում:

Հիշեցնենք, որ Էլիսո Կիլաձեի ավագ որդուն ձերբակալել են թմրանյութեր ձեռք բերելու, պահելու, պատրաստելու, տեղափոխելու համար (Վրաստանի քրեական օրենսգրքի 260-րդ հոդված): Կիլաձեն ֆեյսբուքյան իր էջում գրել է, թե որդուն ձերբակալել են, քանի որ «Քրոնիկա+» թերթում շաբաթներ առաջ ոստիկանության գլխավոր վարչության վերաբերյալ քննադատական հոդված է հրապարակել:

Դավիթ Խարշիլաձեին Թբիլիսիի քաղաքային դատարանը 2 ամիս ժամկետով նախնական կալանքի է ենթարկել: Դատական նիստի ժամանակ Խարշիլաձեն հայտարարել է, որ ձերբակալման ժամանակ կիրառվել է անհամաչափ ուժ: Նրա խոսքերով` ձերբակալումից հետո իրեն թույլ չեն տվել կապ հաստատել փաստաբանի հետ:

Դատական հաջորդ նիստը տեղի կունենա ապրիլի 18-ին:

Թողնել պատասխան