Վրաստանի ՊՆ-ն կողջունի երկրում ամերիկյան բազաների կառուցումը

«Վրաստանը ԱՄՆ-ի հետ աննախադեպ սերտ և համապարփակ հարաբերություններ ունի, հատկապես ռազմական ոլորտում»,- այս մասին հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան:

Նախարարն անդրադարձել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի դիրքորոշմանը։ Հիշեցնենք` նախագահն ասել էր, թե «չի կարծում, որ ամերիկյան բազաների կառուցումը ողջունելի լինի»: Պաշտպանության նախարարը հայտարարել է, որ միայն կողջունի բազաների առկայությունը:

Իզորիան նաև գնահատել է ԱՄՆ կատարած այցը և հայտարարել, որ ռազմավարական գործընկերոջ հետ համագործակցությունը հաջող ընթացք ունի: Պաշտպանության նախարարը հայտնել է,  որ տարեվերջին փաստաթուղթ է ստորագրվելու, որը էլ ավելի կխորացնի երկու երկրների միջև ռազմական ոլորտի համագործակցությունը: