Թբիլիսիի ծայրամասերի մեծ մասում ամանորյա լուսավորություն չի լինելու

Tbilisi 2Թբիլիսիի որոշ` հիմնականում ծայրամասային թաղամասերում, տոնական լուսավորություն չի լինի, թեև երկրի կառավարությունն այդ նպատակով արդեն մեծ գումար է ծախսել:

Ըստ Թբիլսիի քաղաքապետարանի, ամանորյա լուսավորություն չեն ունենա նաև կենտրոնական մի շարք փողոցներ: Նախորդ` 2014 թվականին, արտաքին լուսավորություն այս տարի եւս կիրառվում է` զարդարելով Վաժա- Փշավելա, Կազբեկի, Քեթևան թագուհու փողոցները, Պեկինի եւ Դումբաձե փողոցները, Վախուշտա կամուրջը եւ այլն: Հրեշտակ կոչվող լույերը տեղադրվել են նաև Մարջանիշվիլիի պողոտայում:Ամանորյա լուսավորությունից զուրկ կմնան մայրաքաղաքի Գլդանի, Վարկեթիլի, Թեմքա, Վազիսուբանի, Իսանի թաղամասերը, Հավլաբարիի մի մասը, Ծերեթելի պողոտան, Մեծ Դիղոմին և այլն: Ինչ վերաբերում է այս տարի ձեռք բերված ամանորյա լուսավորությանը, ապա դրանք բավականացնում են միայն Ռուսթավելի, Ճավճավաձե, Մելիքիշվիլի պողոտաներին, Կոստավա և Թամարաշվիլի փողոցների եւ Հավլաբար տանող ճանապարհին տոնական տեսք տալու համար: Չմոռանանք հիշեցնել նաև, որ մայրաքաղաքի տոնական լուսավորության եւ գլխավոր եղևնու զադարանքի համար պետական բյուջեից ծախսվել է մեկ միլիոն լարի:

Թողնել պատասխան