Թբիլիսիի հայկական թատրոնի հայաստանյան հյուրախաղերը

Թբիլիսիի հայկական պետական դրամատիկական պրոֆեսիոնալ թատրոնում սպասում են շենքի վերանորոգման մեկնարկին:Մինչ այդ, դերասանախումբը ժամանակը ծախսում է՝ նոր ներկայացումներ բեմադրելով և հյուրախաղերի մեկնելով: Հոբելյանական տարին հարուստ էր հատկապես հայաստանյան շրջագայություններով: Երևանյան և Վանաձորյան հյուրախաղերին, որ հաջորդեցին միմյանց և անցան լի դահլիճներում, թատրոնի խաղացանկից 3 ներկայացում էր ընտրվել: Երեք գործերում էլ զբաղված է հիմնականում երիտասարդ սերունդը: «Անձրև վաճառողը», «Անմեղսունակների պարը» և «Սովորական պատմությունը» վերջերս բեմադրված գործեր են: «Անձրև վաճառողը»՝ Լևոն Ուզունյանի, «Անմեղսունակների պարը»՝ Ռոման Մաթիաշվիլու բեմադրությամբ:

1Հյուրախաղերը եզրափակեց թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանի բեմադրած` «Սովորական պատմությունը», որը Հայաստանի «Արտավազդ» ամենամյա փառատոնի շրջանակներում ճանաչվել էր որպես տարվա լավագույն երիտասարդական ներկայացում:

2Մարդկանց աշխարհում իրենց տեղը չգտնող կենդանիները չեն դադարում զարմանալ մարդկային դատարկ երազանքների ու թանկը կորցնելու պատրաստակամության վրա, մարդկային աններելի մեղքերի ֆոնին կենդանական աշխարհը մաքուր ու վեհ է թվում: Մարդն է որոշում ինչպես իր, այնպես էլ չորքոտանիների ճակատագիրը, որոնց սերը անշահախնդիր է ու անմնացորդ, նրանք պատրաստ են հանուն սիրելի տերերի` ինքնազոհության գնալ, փրկելու գոնե մեկ մարդկային ճակատագիր:

Վանաձորում «Սովորական պատմությունը» նվիրվեց Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի 70-ամյա հոբելյանին: Վահե Շահվերդյանը, ով Թբիլիսիի հայկական դրամատիկականը գրեթե մի ամբողջ կյանք գիտի, համեմատական է տանում ու ասում, որ ժամանակակից թատրոնն իրեն ավելի է հուզում, նա թարմ խոսքի կողմնակից է.

 15129746_1265833290152511_952852383_n«Այսօր նայում էի ներկայացումն ու ինքս ինձ բռնեցի այն մտքի վրա, որ այսօրվա սերունդը բոլորովին այլ է, թող ներեն ինձ ավագ սերնդի ներկայացուցիչները: Չգիտեմ` Արմեն Բայանդուրյանի շնո՞րհքն է, թատրոնի անցյա՞լի, թե` այսօրվա մեծերի, դուք նոր որակ եք ձեռք բերում, դե թերություններ ո՞վ չունի: Բայց այսքան քիչ հնարավորությունների հետ մեկտեղ` նոր որակ կա: Սա մեծագույն հաղթանակ է»:

Վահե Շահվերդյանը մեկ անգամ էլ համոզվեց` Թբիլիսիի հայկական թատրոնում ներկայացում է բեմադրելու: Փակագծերը, սակայն, չի բացում` ի՞նչ և ե՞րբ, մի բան հաստատ է` հյուրախաղերի մասնակից երիտասարդ թատերախմբից շատերը իր բեմադրության մեջ զբաղված են լինելու:

Արմեն Բայանդուրյանը ևս խոսեց երկու թատրոնների վաղեմի բարեկամության և Վանաձորյան թատերասերների մասին` ասելով, որ Վանաձորյան հանդիսատեսը նմանը չունի` լուրջ է, հասկացող, ջերմ ու անմիջական: Հյուրախաղային վերջիին օրը Աբելյանական թատրոնի բեմում երկու թատրոնների գեղարվեստական ղեկավարները փոխանակվեցին խորհրդանշական նվերներով: Արմեն Բայանդուրայնը հույս հայտնեց, որ Ադամյանցիների պատասխան հյուրընկալությունը կկազմակերպվի արդեն Թբիլիսիի հայկական դրամատիկականի` վերանորոգված շենքում:

Թողնել պատասխան