Թբիլիսիի քաղաքապետարանի շենքի վրա հայտնվել է Ուգուլավայի լուսանկարը

Օգոստոսի 15-ին`  Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավայի ծննդյան օրը նրա կողմնակիցներն ու ընկերները նշել են  յուրահատուկ ձևով. նրանք բողոքի ակցիա են անցկացրել Ուգուլավայի նախկին աշխաավայրի` քաղաքապետարանի առջև:

Ցույցի մասնակիցները կարողացել են նաև քաղաքապետարանի շենքի վրա ցուցադրել նախկին քաղաքապետի լուսանկարները: Ի դեպ, օգօստոսի 15-ին լրացավ Ուգուլավայի 41-ամյակը:

Վերջին երկու տարիներին  նա անազատության մեջ է. մեղադրվում է պետական միջոցները  յուրացնելու մեջ:

Ուգուլավային  կուսակցական («Միացյալ ազգային շարժման») ընկերները և համախոհները քաղբանտարկյալ են համարում և  վստահ են, որ նա  ազատության մեջ կհայտնվի իշխանափոխությունից հետո:  Գրում է  «newsgeorgia.ge» պարբերականը:

լուսանկարը ՝ tabula.ge

Թողնել պատասխան