Թբիլիսիում բացվում է տեխնոլոգիական կենտրոն

Ծրագիր, որի նպատակը Վրաստանը տեխնոլոգիաներ արտահանող երկիր դարձնելն է.

Սեպտեմբերին Վրաստանի մայրաքաղաքում կբացվի բարձր տեխնոլոգիաների առաջին կենտրոնը՝ «Սիլիկոն վելի Թբիլիսի» անվամբ: Բազմամիլիոնանոց նախագիծը մեկ տարածքում (Ճավճավաձեի պողոտա) կմիավորի IT (տեղեկատվական տեխնոլոգիաներ) ակադեմիան, բիզնեսի եւ տեխնիլոգիաների համալսարանը, դպրոցը, լաբորատոր եւ հետազոտական կենտրոնները և այլն:

«Սիլիկոն վելի Թբիլիսիում» ապագա հետազոտողները, ծրագրավորողներն ու ձեռնարկատերերը հնարավորություն կստանան առավելագույնս զարգացնել իրենց մտահղացումները: Նախագծի շրջանակներում «Սիլիկոն վելի Թբիլիսիում» կաշխատեն նաեւ առաջատար տեխնոլոգիական կազմակերպությունների եւ բրենդերի մասնաճյուղերը, կգործի նաև ամառային դպրոց, սպորտային հրապարակ ու լողվազան:

Ծրագիրը նպատակ ունի փուլ առ փուլ Վրաստանը դարձնել տեխնոլոգիաներ արտահանող երկիր:

Թողնել պատասխան