Թբիլիսիում մահացած են գտել 20 տարեկան աղջկա

Թբիլիսիում մահացած են գտել 20 տարեկան աղջկա: Նրա մարմնին առկա են սառը զենքով հասցված վնասվածքներ։

Դեպքի մասին լրացուցիչ մանրամասներ դեռևս հայտնի չեն: Մարմինը հայտնաբերվել է Թեմքայի իրավապահների կողմից, դեպքի վայրում այժմ աշխատում են փորձագետ-քրեագետների խմբեր:

ՆԳՆ-ի տվյալներով, հայտնի է մահացածի ինքնությունը: Մարմինը տեղափոխվել է հետաքննության:

«Այսօր լուսաբացին, Թեմքայի թաղամասում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ դի՝ ըստ նախնական տեղեկատվությամբ, սառը զենքով հասցված վնասվածքներով: Մահացածը 1997 թվականին ծնված Ա.Ն. է: ՆԳՆ Թբիլիսիի ոստիկանության բաժնի քրեական հետախուզության աշխատակիցներն արդեն հետախուզական աշխատանքներ են իրականացնում», — գրված է կառույցի հայտարարության մեջ:

Թողնել պատասխան