Իլիա 2-ի բուժման համար Գերմանիայից բժիշկ է ժամանում

Համայն վրաց պատրիարք-կաթողիկոս Իլիա երկրորդի բուժման համար Գերմանիայից հատուկ մասնագետ է ժամանելու Վրաստան: Պատրիարքարանի առողջապահության վաչության ղեկավարի տեղակալ Ցիսանա Շարտավան հայտարարել է, որ պատրիարքի վիճակը կայուն է և նա իրեն լավ է զգում:

«Արյան և որոշ թեստերի  ցուցանիշներն արդեն բարելավվել են, սական զգուշություն հարկավոր է: Պատրիարքը հսկողության տակ է»,- հայտարարել է Իլիա երկրորդի բժիշկը: Շարտավան նաև ավելացրել է, որ պատրիարքին Գերմանիա չեն տեղափոխի, «քանի որ նա համաձայն չէ»:

«Պատրիարքը  չի սիրում երկար բացակայել Վրաստանից, այդ իսկ պատճառով այսօր Բեռլինից Թբիլիսի կժամանի մասնագետ»,-հայտարարել է Շարտավան:

Թողնել պատասխան