Խորհրդարանական մեծամասնությունը հրաժարվել է խորհրդատվություններից

«Գաղտնալսումների մասին օրենքի հետ կապված, ցավոք, երեկ երեկոյան մեծամասնությունը հրաժարվել է խորհրդատվությունից»:Այս մասին հայտարարել է  նախագահի քաղաքական հարցերով խորհրդատու Փիքրիա Չիխրաձեն: նրա խոսքով՝  ծրագրում առկա խնդիրները շատ են, այս պատճառով կարեւոր էր խոհրդատվություններ անցկացնելը:

«Մենք տարբեր ուղղություններով, տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ խորհրդատվություններ ենք ունեցել  եւ որոշել, որ մինչեւ առաջին լսումը, խմբակցությունների հետ խորհրդատվություններ կունենանք եւ նրանց կփոխանցենք համապատասխան կարծիքները: Ընդդիմադիր խմբակցությունների հետ համաձայնության հասանք,  հանդիպումներն արդեն նշանակված են: Ինչ վերաբերում է մեծամասնության խմբակցություններին,  ցավոք, նրանք հրաժարվել են խորդատվություններից, պատճառն ինձ հայտնի չէ»,— հայտարարել է Փիքրիա Չիխրաձեն:

Հիշեցնենք՝  Խորհրդարանը գաղտնի հետախուզական գործողությունների հետ կապված սահմանադրական նախաձեռնության քննարկում է սկսել: 18 օրինագծից բաղկացած սահմանադրական փաթեթն ի սկզբանե պաշտպանության եւ անվտանգության ու մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովների միավորված նիստին կքննարկվի: Դրանից հետո քննարկումը կշարունակվի իրավաբանական հարցերի հանձնաժողովում :

Թողնել պատասխան