Խորհրդարանը 3 նոր պատգամավոր կունենա

«Վրացական երազանք»-ը Վրաստանի 9-րդ գումարման խորհրդարանում 3 նոր պատգամավոր կունենա: Նրանք խորհրդարանում կփոխարինեն Գիորգի Կվիրիկաշվիլիին, Կախա Կալաձեին և Գիորգի Գախարիային: «Վրացական երազանք»-ի նախընտրական ցուցակի համաձայն՝ խորհրդարան կմտնեն Գուգուլի Մաղրաձեն, Դավիթ Միաթիկաշվիլին և Գիորգի Խատիձեն: «Գիորգի Կվիրիկաշվիլին, ով գլխավորում էր «Վրացական երազանք»-ի նախընտրական ցուցակը կվերանշանակվի վարչապետի, Կախա Կալաձեն` Էներգետիկայի նախարարի, իսկ Գիորգի Գախարիան Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում»:

Թողնել պատասխան