Խորհրդարանի փոխխոսնակը հանդիպել է Վրաստանում ԵՄ դեսպանին

Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Գիա Վոլսկին հանդիպել է Վրաստանում ԵՄ դեսպան Յանոշ Հերմանի հետ: Խորհրդարանի հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ կողմերը խոսել են Վրաստանում տեղի ունեցող գործընթացների, երկրի առջև կանգնած մարտահրավերների և անվտանգությանը վերաբերող հարցերի շուրջ: 

Վոլսկիի խոսքով՝ անդրադարձ է եղել  այսօր հասարակությանը հուզող  բոլոր  ակտուալ խնդիրներին:

«Խոսել ենք այն թեմաների մասին, որոնք այսօր ակտուալ են լրատվամիջոցներում ու հասարակության լայն շրջանակներում: Նաև խոսել ենք Եվրամիության անդամ երկրներում տիրող իրավիճակի մասին՝ ուշադրություն դարձնելով հատկապես սպասվելիք ընտրությունների թեմային: ԵՄ մի քանի երկրներում ընտրությունների տարի է, և հետաքրքիր է՝ ինչ հեռանկարներ կան Հոլանդիայում, Գերմանիայում, Իտալիայում, Հունաստանում: Խոսել ենք  նաև Վրաստանի հանդեպ Եվրոպական կառուցների վերաբերմունքի մասին․․․»,- հայտարարել է Վոլսկին:

Թողնել պատասխան