Ծուլուկիանին արձագանքել է Ուկրաինայում ձերբակալված Ցերցվաձեի գործին

Վրաստանի Արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին օրեր առաջ Ուկրաիանայում ձերբակալված վրաց փոխգնդապետ Գիա Ցերցվաձեի գործի վերաբերյալ մեկնաբանություն է արել:

Նրա խոսքով, նախարարությունում քաղաքացիների անձնական տվյալները խիստ գաղտնի են, ինչը, բնականաբար, դրանց հասանելիությունն «օկուպանտ» երկրի համար անհնարին է դարձնում :

«Մենք արդեն ձեռնարկել ենք անհրաժեշտ բոլոր քայլերը, որպեսզի պաշտպանենք Ցերցվաձեի շահերը: Խորհուրդ եմ տալիս այս թեմայով ավելորդ աղմուկ չբարձրացնել»,-Ծուլուկիանիի խոսքերն է փոխանցում է «frontnews.ge»-ն:

Հիշեցնենք՝ Ռուսատանի կողմից միջազգային հետախուզման մեջ գտվող Ցերցվաձեն օրեր առաջ ձերբակալվել է Ուկրաինայում։

Հարցին այսօր անդրադարձել են նաև ընդդիմադիր «Միացյալ Ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչները՝ իշխանություններին մեղադրելով դավաճանության մեջ։

Թողնել պատասխան