Կառավարությունը նախագահի հետ բանավեճի առիթ չունի. Կալաձե

Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեի խոսքով` կառավարությունը նախագահի հետ բանավեճի առիթ չունի: 

Կալաձեն գտնում է, որ խորհրդարանում նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի ամենամյա հաշվետությանը ներկա կլինեն նաև կառավարության ներկայացուցիչները, սակայն, նա տեղյակ չէ, թե ինչպիսի ձևաչափով այն կընթանա:

«Նախագահի ելույթին ներկա կլինեն վարչապետը և կառավարության անդամները: Բանավեճի ձևաչափը կորոշի խորհրդարանը: Կառավարությունը նախագահի հետ բանավիճելու առիթ չունի: Ինձ համար անհայտ է նաև, թե ինչ թեմաների կանդրադառնա  նախագահը»,- հայտարարել է Կախա Կալաձեն:

Նշենք, որ Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին խոհրդարանում ամենամյա ելույթով հանդես կգա ապրիլի 7-ին:

Թողնել պատասխան