Կվիրիկաշվիլին աբխազական կողմին շնորհակալություն է հայտնում

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին շնորհակալություն է հայտնել աբխազական կողմին՝ պատերազմի ժամանակ անհետ կորած համարվող 25 մարդու աճյունը նույնականացնելու ու Թբիլիսիին փոխանցելու համար։

Կվիրիկաշվիլին նշել է, որ «եղբայրասպան պատերազմը կյանքից զրկել է լավագույններին»: Վարչապետը վստահ է, որ կգա ժամանակ, երբ վրացիները, աբխազներն ու օսերը հաշտեցման համար կոնկրետ քայլեր կձեռնարկեն:

«Այս եղբայրասպան պատերազմը խլել է լավագույններին: Նրանց պահվածքը դեռ բազում սերունդների համար հուգևոր ուժի աղբյուր կլինի: Վստահ եմ, որ անխուսափելի է այն, որ մենք՝ վրացիները, աբխազներն ու օսերը, կնստենք միասին, կնայենք միմյանց աչքերին, կասենք մեր ասելիքը, կհաշտվենք ու կկառուցենք մեր ընդհանուր տունը, որը կոչվում է միացյալ և հզոր Վրաստան»,- հայտարարել է Կվիրիկաշվիլին:

Թողնել պատասխան