Հակաահաբեկչական գործողությունների արդյունքում ձերբակալվածներն ապօրինաբար են հատել սահմանը. Գախարիա

Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի հայտարարության համաձայն, ըստ նախնական տվյալների, հակաահաբեկչական գործողությունների արդյունքում վնասազերծված և ձերբակալված անձինք Վրաստանի սահմանն ապօրինաբար են հատել։

«Մենք փորձում ենք պարզել գործի բոլոր մանրամասները: Այս պահին առկա տեղեկատվության համաձայն՝ այդ անձինք ապօրինաբար են մտել Վրաստան: Բոլոր հարցերի պատասխանները կտրվեն շատ շուտով»,- ասել է Գախարիան:

Լրագրողների այն հարցին, թե տիրապետել է  արդյոք նախարարը այն տեղեկատվությանը, որ հանցագործներից մեկը Վրաստանի զինված ուժերի զենք է կրել՝ նախարարը ասել է, թե այդ մասին առաջին անգամ է լսում:

Տեղեկացնում է Interpressnews.ge-ն:

Թողնել պատասխան