Հանրությունը պետք է հնարավորինս շատ տեղեկություն ստանա Մամալաձեի գործի վերաբերյալ. Նանուաշվիլի

Վրաստանի մարդու իրավունքների պաշտպան Ուչա Նանուաշվիլիի հայտարարության համաձայն` հոգևորական Գիորգի Մամալաձեի գործի վերաբերյալ հասարակությունը պետք է հնարավորինս շատ տեղեկատվություն ունենա:
Ուչա Նանուաշվիլին լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է, որ օմբուդսմենի գրասենյակը շարունակում է հետևել գործին:
«Մենք մինչև վերջ ուսումնասիրել ենք դատավարությունը: Այն, որ հարցեր կան, երևի նոր բան չէ: Հասարակությունը պետք է հնարավորինս շատ տեղեկատվություն ունենա: Մենք կփորձենք օրենքով տրված իրավունքների շրջանակներում՝ ստացված տեղեկատվությունը տալ հասարակությանը, այդ թվում՝ նաև հնարավոր օրինախախտումների մասին, եթե դատարանում նման դեպքեր լինեն»,- հայտարարել է Նանուաշվիլին։

Թողնել պատասխան