Նարմանիան համաձայն է Կալաձեի հետ

Թբիլիսիի գործող քաղաքապետ Դավիթ Նարմանիան մասամբ համաձայն է նորընտիր քաղաքապետ Կախա Կալաձեի այն  հայտարարության  հետ, ըստ որի, գործունեության ընթացքում հասարակության հետ կապերի խնդիր է ունեցել:

«Պալիտրա» ռադիոկայանի եթերում Նարմանիան նաև նշել է, թե  իր  հանդեպ  ընդդիմության կողմից մշտական քննադատությունները ծրագրված սցենարի մի մասն են եղել, «չնայած, լավ է, որ նրանց ջանքերն ապարդյուն են անցել»:

«Երբ արված գործերի փոխարեն բացառապես քննադատության ես արժանանում, վարկանիշդ իջնում է: Ես Բիձինա Իվանիշվիլիին (նախկին վարչապետ) ասել եմ, որ որոշումներս բացասաբար կընդունվեն: Դրան պատրաստ էի: Իսկապես, քաղաքացիներին ավելի շատ տեղեկատվություն է պետք»,- արձագանքելով նորընտիր քաղաքապետ Կալաձեի հայտարարությանը, ասել է գործող քաղաքապետ Դավիթ Նարմանիան: Հիշեցնենք՝ անդրադառնալով վերջինիս գործունեությանը, Կալաձեն ասել էր, թե քաղաքապետը հասարակության հետ կապերի խնդիր է ունեցել:

Թողնել պատասխան