Հարգանքի տուրք` Վրաց-Աբխազական պատերազմի զոհերին

Վրաստանի միասնության պայքարում զոհված հերոսների հուշարձանի տարածքը մարտի 16-ին  մարդաշատ էր: Մարդիկ եկել էին`  իրենց հարգանքի տուրքը մատուցելու Աբխազական պատերազմում զոհված զիվորների հիշատակին ու  ծաղիկներ խոնարհելու  հերոսների  հուշարձանին:

Վրաստանի զինված ուժերի 23-րդ բրիգադի 1-ին գումարտակի ղեկավարի տեղակալ Զուրաբ Շամոյանը  «Ալիք»-ի հետ զրույցում խոսեց օրվա նախապատմությունից.

«Այս օրը  մեզ համար միաժամանակ և ծանր է և ուրախալի.  ուրախալի է, որովհետև մենք հաղթել ենք մարտի 16, 17 և 18-ի մարտերը : Սուխումին  գրավելու գործողությունը մշակվել էր  Մոսկվայում: Մենք առաջին գծում էինք և 12596339_1266422860054525_86912646_nչթողեցինք, որ  ռուսները զավթեն քաղաքըը: Դա ռուսների համար մեծ պարտություն էր: Մեր տղաները հերոսաբար պայքարում էին Սուխումիի համար, սակայն մեր կորուստներն էլ բավականին մեծ էին. միայն 23-րդ բրիգադից 150 զոհ ունեցանք»:

Միջոցառմանը ներկա էր նաև Վրաստանում վետերանների հարցերով պետծառայության տնօրենի տեղակալ Ջանդրիլ Գվիրիան. «Մարտի 15-ի`  լույս 16-ի գիշերը Ռուսաստանի գլխավոր շտաբի նախաձեռնությամբ` Սուխումիի  վրա  բավականին մեծ ու լավ կազմակերպված հարձակում սկսվեց: Նպատակը Սուխումիի  գրավումն էր: Ռուսաստանը 12443086_1266422870054524_157433837_nև նրանք, ովքեր փորձում էին Աբխազիան և կոնկրետ Սուխումի քաղաքը  գրավել՝ , այս օրը կրել են մեծ պարտություն: Սա մեր հերոս զինվորների ակնառու վաստակն է: Այդ պատճառով մենք ամեն տարվա մարտի 16-ին գալիս ենք «Հերոսների հրապարարակ»  որպեսզի հարգանքի տուրք մատուցենք Աբխազիայում հերոսաբար զոհված մարտիկների հիշատակին»:

Սուխումիի   բրիգադի առաջին տեղակալ Սպարտակ Մարխուլիան «Ալիքին» փոխանցեց`  մարտի 16-ի հաղթանակով պետք է հպարտանալ. «Այս օրը Վրացական բանակի հաղթանակի օրն է: Ռուսները չկարողացան զավթել Սուխումը, Սուխումիի բրիգադը որի  առաջին տեղակալը ես էի,  պայքարեց մինչև վերջ: Հետո զինաթափություն տեղի ունեցավ, դրանից  13 օր հետո  սուխումցիները շարունակում էին պայքարել, մարտի 15-16 ին Սուխումի բրիգադան կորցրեց 139 զինվոր: Շատ զոհեր ենք ունեցել, բայց թշնամու զոհերի քանակը մեր կորուստներից 4 անգամ ավել էր: Իմ կարծիքով `2008 թվականի պատերազմից հետո միայն սկսեցին գնահատել  93 թվականին Սուխումի ազատագրման  համար պայքարողներին: Հասարակությունն արդեն այլ կերպ է գնահատում այն ժամանակվա իրադարձությունները: Իմ կարծիքով  այս հաղթանակով պետք է հպարտնալ»:

12528132_1266422866721191_802923461_nՀերոսների հրապարակում կարելի էր տեսնել պատերազմի ընթացքում զոհված զիվորների ծնողներին և հարազատներին:  1993 Թվականի Աբխազական պատերազմում  զոհված Մալխազ Մաիսուրաձեի մայրը` Նելի Մաիսուրաձեն նշում է. «Մենք Գուդաութիից ենք.  Ամուսինս, եղբայրս և որդիս միասին էին կռվում: Որդիս զոհվել է մարտի 16-ին, ամուսինս`  փոքր -ինչ ուշ:  Նման միջոցառումներ կազմակերպելու համար շնորհակալ եմ կառավարությունից, որ  խոստացել է նաև  վերահուղարկավորել մեր որդիներին` հերոսների գերեզմանում… տեսնենք…  համենայն դեպս շնորհակալ եմ բոլոր նրանց,  ովքեր հարգում են  զոհվածների հիշատակը»:

Զոհված հերոսների հիշատակին  իրենց  հարգանքի տուրքը մատուցեցին նաև Սուխումիի պետական համալսարանի ուսանողներն ու աշխատակիցները: Համալսարանի վարչության ղեկավար Նինո Թուփուրիձեն նշում է. «Մենք եկել ենք մեր հարգանքի տուրքը մատուցելու իրական հերոսներին: Չնայած մեծ կորուստներին`  վրացական բանակը հաղթանակ է տարել: Եվ այսօր,  յուրաքանչյուր  վրացի պետք է հարգի զոհերի հիշատակը: Նրանց թափած սուրբ արյունը պարտադրում է մեզ` վերադարձնել Աբխազիան»: 

13 ամիս տևողությամբ Վրաց-Աբխազական պատերազմում վրացական զորքերը կռվում էին աբխազ անջատողականների դեմ: 1993 թվականի մարտի 16-ին սահմանամերձ Գումիսթի գյուղում վրացական գումարտակների դեմ ռուսական օդային ուժերն ու հրետանին էթնիկ աբխազ անջատողականների  հետ համատեղ հարձակում են սկսել: Բախումները շարունակվել են մինչև օրվա վերջ: Աբխազական կողմը կորցրել է մոտ 1000 զինվոր:  Չնայած մարտի 16-ի հաղթանակին՝ ռազմական հաջողությունը  հակամարտության ընթացքի վրա ազդեցություն չունեցավ:

Թողնել պատասխան