Մայիսի 13-ի վրաստանյան մամուլի տեսություն

Մայիսի 13-ին վրաստանյան մամուլը առավելապես խոսեց Լոնդոնում տեղի ունեցող բիզնեսֆորումի ընթացքում Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի ելույթի մասին:

 «Kvira.ge»-ի փոխանցմամբ՝ Վրաստանի կառավարության ղեկավարը ներկաներին մանրամասնորեն ներկայացրել է, թե ինչ պայմաններ է առաջարկում Վրաստանը ներդրողներին: «Համաշխարհային բանկի տվյալների համաձայն` մեր երկիրը առաջատարն է աշխարհում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու տեսանկյունից, իսկ հարկերի թեթևության տեսակետից Վրաստանը համաշխարհային վարկանշում գրավում է 9-րդ տեղը»,- հայտարարել է Կվիրիկաշվիլին:

«Netgazeti.ge» պարբերականի փոխանցմամբ` վրաց-ամերիկյան «վստահելի գործընկեր» զորավարժություններին արձագանքել է Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիան: «Հարավային Օսիան զգուշորեն է մոտենում Վրաստանի կողմից դրսեւորվող ռևանշիստական տրամադրություններին: Մենք միշտ ուշիմ ենք, որքան էլ Վրաստանից բարին ակնկալենք: Ռուսաստանի հետ համագործակցության և ինտեգրացիայի համաձայնագիրը ստորագրում ենք, քանի որ Ռուսաստանը մեր միակ պաշտպանն ու դաշնակիցն է: Սույն համաձայնագրի շրջանակներում, Մոսկվայի հետ արդեն ստորագրել ենք ողջ հանրապետության տարածքով և սահմանի երկայնքով անվտանգության մասին համաձայնագիրը»,- հայտարարել է Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայի նախագահի մամլո խոսնակը:

Իր հերթին Հարավային Օսիայի խորհրդարանի փոխխոսնակ Դիմիտրի Տասոևը հայտարարել է, թե Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ն ձգտում են հետխորհրդային տարածքում նվազեցնել Ռուսաստանի ազդեցությունը. «Ակնհայտ է, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն ձգտում են հետխորհրդային տարածքում նվազեցնել Ռուսաստանի ազդեցությունը, Վրաստանում անցկացվող համատեղ զորաավարժությունները վկայում են, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները վախենում են Ռուսաստանի՝ այլ երկրների հետ նոր դաշինքներ ստեղծելուց: Մենք իհարկե չենք կարող խոչընդոտել Վրաստանում անցկացվող նման զորավարժություններին, չնայած մեր պարտքն է անել հնարավոր ամեն ինչ, որպեսի Ռուսաստանի հետ ստորագրված համաձայնագիրը լիովին իրագործելի լինի»,- հայտարարել է Դիմիտրի Տոսոևը:

Վրաստանի նախագահ Գիորգի Կվիրիկաշվիլին վրաց-ադրբեջանական մշակույթային հարաբերությունների զարգացման համար արդյունավետ ստեղծագործական գործունեության համար, Ադրբեջանի ազգային արվեստի թանգարանի տնօրեն, պրոֆեսոր Չինգիզ Փարզալիևին պարգևատրել է նախագահի շքանշանով, տեղեկացնում է «Frontnews»-ը:

Հանդիպել են Վրաստանի հեռահաղորդակցության ազգային հանձնաժողովի, ՀՀ օրենսդիր մարմնի և կառավարության, ինչպես նաև Հայաստանի ազգային հեռարձակողի ներկայացուցիչներից բաղկացած պատվիրակությունները: Ինչպես «intrpressnews»-ին հայտնել են Վրաստանի հեռահաղորդակցության ազգային հանձնաժողովից, վրացական կողմը հայկական պատվիրակությանը ներկայացրել է թվային վերգետնյա հեռարձակմանն անցնելու գործընթացի մանրամասները: Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են Վրաստանի կառավարության կողմից ընդունված «անալոգային վերգետնյա հեռարձակումից՝ վերգետնյա թվային հեռարձակման անցման ռազմավարությունը:

Հայկական պատվիրակությանը Վրաստանում հյուրընկալում է Վրաստանի շրջնային հեռարձակման միությունը: «Kvira.ge»-ի փոխանցմամբ՝ Կարնեգի կենտրոնի փորձագետ Թոմաս դե Վաալը կարևոր է համարել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հայտարարությունը, առ այն, որ վերջինս ցանկանում է նվազեցնել երկրում քաղաքական լարվածությունը: Փորձագետը հույս է հայտնել, որ Վրաստանում սպասվող խորհրդարանական ընտրությունները կանցնեն հանգիստ. «Վրաստանում սպասվող ընտրությունների հանդեպ հետաքրքրությունը մեծ է: Հույս ունենք, որ ընտրությունները խաղաղ կանցնեն: Կարծում եմ` կարևոր է Վրաստանի վարչապետի` երկրում քաղաքական լարվածությունը նվազեցնելու վերաբերյալ հայտարարությունը»,- նշել է Թոմաս թե Վաալը: Վերջինս ավելացրել է նաեւ, թե վարչապետի մեկ այլ` Ռուսաստանին չհակադրվելու վերաբերյալ հայտարարությունը եւս դրական է: «Interpressnews»-ի փոխանցմամբ՝ Աֆղանստանում կոալիցիոն զորքերի միջև տեղի է ունեցել սպորտային մարաթոն, որին մասնակցել են նաև Վրաստանի ներկայացուցիչներ: Տրիստան Մախարաձեն, Դավիթ Նոզաձեն և Գիորգի Մոցիքուլաշվիլին մարաթոնում գրավել են 2-րդ տեղերը:

Թողնել պատասխան