Մարգվելաշվիլին ցավակցել է ռուս ժողովրդին

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին իր ցավակցություններն է հայտնել ռուսական ուղևորատար ինքնաթիռի անկման հետևանքով տեղի ունեցած ողբերգության առիթով: Ցավակցական հեռագրում նշված է. «Խորին ցավակցություններս եմ հայտնում՝ ռուսական ինքնաթիռի վթարի հետ կապված, որի զոհերն են դարձել տասնյակ խաղաղ բնակիչներ: Ցավակցում եմ ռուս ժողովրդին և այս դժվարին րոպեներին իմ զորակցությունն եմ հայտնում զոհվածների ընտանինքներին»:

Հիշեցնենք, որ նախօրեին վթարի է ենթարկվել «Սարատովյան ավիաընկերություններ»-ին պատկանող ինքնաթիռը, որը մոսկովյան «Դոմոդեդովո» օդանավակայանից թռչում էր Օրսկ: Ավիավթարի զոհ է դարձել 71 մարդ՝ այդ թվում մեկ երեխա:

Լուսանկարը՝ http://ru.euronews.com կայքից

Թողնել պատասխան