Որ պատվաստանյութով է կատարվել ամենաշատ պատվաստումը

Վրաստանի հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի զեկույցի համաձայն՝ հոկտեմբերի 1-ի դրությամբ երկրում իրացվել է 1 802 566 դեղաչափ պատվաստանյութ, որից 813 437-ը՝ երկու չափաբաժնով, ինչը կազմում է չափահաս բնակչության 28.7%-ը։

Pfizer-ով ամբողջությամբ պատվաստվել է 425 493 մարդ, Astrazenec-ով` 58 591, Sinopharm-ով` 253 253, Sinovak-ով` 79 100 մարդ:

Ըստ տվյալների՝ օրական յուրաքանչյուր 100 հազար բնակչի կտրվածքով կատարվում է 85 պատվաստում։

Բացի այդ, զեկույցում նշվում է, որ COVID-19 պատվաստանյութի դեմ ամբողջական չափաբաժնով պատվաստումների 52%-ն իրականացվել է Թբիլիսիում։

Հիշեցնենք, որ Վրաստանում COVID-19-ի դեմ պատվաստումը սկսվել է 2021 թվականի մարտի 15-ից։