Մարգվելաշվիլին ևս անդրադարձել է «Ռուսթավի 2»-ի գործընթացին

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին ևս անդրադարձել է «Ռուսթավի 2»-ի շուրջ տեղի ունեցող գործընթացներին:

«Գործընթացը սկզբից ևեթ քաղաքական գործիչների կողմից  քաղաքականացվել է: 2015 թվականի հոկտեմբերի 22-ին այն ժամանակվա վարչապետի (Իրակլի Ղարիբաշվիլիին նկատի ունի-խմբ․ ) հայտարարության պատճառով մենք կանգնեցինք քաղաքացիական առճակատման վտանգի առջև: Այդ ժամանակ ես ստիպված էի կոշտ հայտարարություններ անել, որպեսզի փողոցից գործընթացը բանակցությունների սեղան տեղափոխվի»,- հայտարարել է Գիորգի Մարգվելաշվիլին:

Երկրի ղեկավարի կարծիքով, «Ռուսթավի 2»-ը չպետք է որպես բիզնես դիտարկել․ «Այն մեր երկրի հասարակական ու քաղաքական կյանքի կարևոր մասն է, այն քննադադող միջոց է, որ այլ կարծիք ներկայացնելու  հնարավորություն ունի»,-նշել է Մարգվելաշվիլին:

Նախագահը կոչ է արել զերծ մնալ սադրանքներից ու հանցավոր որոշումներ կայացնելուց:

Մարգվելաշվիլին նաև ասել է, որ յուրաքանչյուր լրատվամիջոց դա ժողովրդի սեփականությունն է, որ ապահովում է հասարկության համար մեծ կարևորություն ունեցող արտադրանք։

Մարգվելաշվիլին ավելացրել է՝ եթե երկրում սահմանափակվի անկախ, քննադատական լրատվամիջոցի գործունեությունը, ապա դա կդառան լուրջ խնդիր երկրի ժողովրդավարության համար:

Թողնել պատասխան