Մաքսակետերում չհայտարարագրված ծխախոտ ներկրելու 5 դեպք է կանխվել

«Սադախլո», «Նինոծմինդա» և «Սարփի» մաքսակետերում մաքսային ծառայության կողմից կանխվել է մեծ քանակությամբ չհայտարարագրված ծխախոտի ապօրինի ներկրման 5 դեպք:

Վրաստանի ֆինանսների նախարարության հարկային ծառայության տեղեկատվությամբ, նշված օրինախախտումներից 4-ի դեպքում Վրաստանի հարկային օրենսդրության 289-րդ հոդվածի 14-րդ կետի համաձայն ծխախոտը և տրանսպորտային միջոցն առգրավվել են, նաև տուգանք է նշանակվել 1000 լարիով: 1 գործ փոխանցվել է ֆինանսների նախարարության քննչական ծառայությանը:

Թողնել պատասխան