Մենք հարգում ենք Հարավային Օսիայի ինքնիշխանությունը. Լավրով

«Ռուսաստանը հարգում է Հարավային Օսիայի ինքնիշխանությունը»,- Սոչիում ընթացող Երիտասարդության միջազգային փառատոնի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

Մասնակիցներից մեկի հարցին, թե արդյոք հնարավոր է Հարավային և Հյուսիսային Օսիան միացնել՝ ընդգրկելով ՌԴ-ի կազմում, Լավրովը պատասխանել է, որ Ռուսաստանը Հարավային Օսիան արդեն ճանաչել է որպես անկախ պետություն:

«Այժմ Հարավային Օսիան անկախ պետություն է: Ռուս խաղաղապահներն ու ռուսական բանակը թույլ  չեն տա, որ երբևէ այսպես կոչված տարածքային խնդիր առաջանա Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի մեթոդներով։ Տարածքում նաև վրացիներ են եղել, ովքեր տարհանվել են գործողությունները սկսելուց ժամեր առաջ: Մենք ամբողջովին հարգում ենք Հարավային Օսիայի ինքնիշխանությունը և մեր դաշնակից հարաբերությունների շրջանակում օգնելու ենք նրան պաշտպանվել»,- հայտարարել է Սերգեյ Լավրովը:

Թողնել պատասխան