Դատախազությանն ուղղված շատ հարցեր կան․ Մուստաֆաևա

«Մենք դատախազությանն ուղղված բազմաթիվ հարցեր ունենք»,- այս մասին հայտարարել է Թբիլիսիում անհետացած, այնուհետև Բաքվի բանտում հայտնված լրագրող Աֆգան Մուխթարլիի կինը՝ Լեյլա Մուստաֆաևան:

«Այս երկու ամիսների ընթացքում, երբ ՆԳՆ-ը հետաքննություն էր իրականացնում, մենք մեր հարցերի պատասխանները չստացանք: Մինչ օրս չգիտենք՝ Մուխթարլիին ովքեր և ինչպես առևանգեցին։ Կարևորը, թե ով է տվել առևանգման մասին հրամանն ու վերահսկել այդ գործընթացը»,- հայտարարել է Մուստաֆաևան:

Վերջինս անդրադարձել է նաև ամուսնու գործով  Ներքին գործերի նախարարությունից հեռացված պաշտոնյաներին հարցին:

«Նախորդ շաբաթ նախարարը հայտարարեց, որ երկու պաշտոնյա է ազատել աշխատանքից: Պետք չէր այդպես անել․ Պարզապես նրանք պետք է կատարած հանցանքի համար քրեական պատասխանատվության ենթարկվեին: Օրինակ  ինչպես է սահմանային ոստիկանությունը թույատրել երկրից դուրս հանել Մուխթարլիին․․․»,- նշել է Մուստաֆաևան:

Նա ասել է, որ մոտ ապագայում պարզ կդառնա՝ արդյոք դատախազությունն անաչառ հետաքննությունն է սկսել:

«Եթե նրանք աշխատեն այնպես, ինչպես ՆԳՆ-ը, կնշանակի գործ ունենք իշխող «Վրացական երազանք»-ի քաղաքական կամքի հետ»,- հայտարարել է Մուստաֆաևան:

Թողնել պատասխան