Պետք է համաձայնություն լինի. Դոլիձեն`Վենետիկի հանձնաժողովի նախագահին

«Վենետիկի հանձնաժողովի միջանկյալ զեկույցում բազմիցս նշված է, որ Սահմանադրությունը պետք է հիմնվի կոնսենսուսի, հանրային համաձայնության վրա»,- ի պատասխան Վենետիկի հանձնաժողովի ղեկավար Ջանի Բուքիքիոյի, հայտարարել է Վրաստանի նախագահի խորհրդարանական քարտուղար Աննա Դոլիձեն: Նշենք, որ Բուքիքիոն հայտարարել էր, որ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ քաղաքական ուժերը պետք է փոխզիջման գնան:
Աննա Դոլիձեի խոսքերով, Վենետիկի հանձնաժողովի նախագահի հետ հանդիպմանը Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին կբարձրացնի այս հարցը:
«Նախագահն արձագանքել է սահմանադրական փոփոխությունների ընդունման հարցին և խոսել խնդիրներից: Հատկանշական է, որ հանրությունն էլ չի աջակցում»,- հայտարարել է Դոլիձեն:

Թողնել պատասխան