Սաակաշվիլիի արտահանձման մասին խոսելը ժամանակավրեպ է. Սալաձե

Այս պահին դեռևս շուտ է խոսել Սաակաշվիլիի արտահանձման մասին, լրագրողներին այս մասին ասել է «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցացիա» կազմակերպության ղեկավար Սուլխան Սալաձեն:Ըստ նրա՝ Վրաստանի իշխանությունները պետք է հանրությանն առավել իրազեկ պահեն տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ:

«Որքանով մենք ենք տեղյակ, Վրաստանի իշխանությունները ժամանակին դիմել են ուկրաինական կողմին՝ արտահանձման հետ կապված, սակայն դա տեղի չունեցավ: Այն թղթաբանությունը և այն իրողությունը որ կար այդ ժամանակ, ըստ ամենայնի բացառում է  Սաակաշվիլիի արտահանձնումը: Եթե կան ինչ-որ ապացույցներ, մեզ դրանք հայտնի չեն, և այդ  թեմայով դատախազությունը և իրավապահներն են, որ  պետք է իրազեկեն հանրությանը։ Մեզ հայտնի է, որ այն, ինչ կատարվում է Ուկրաինայում Սաակաշվիլիի նկատմամբ, վերաբերում է այլ հարցի, որը կապ չունի Վրաստանում նրա կողմից կատարված  հնարավոր հանցագործության հետ: Այնպես որ այժմ ժամանակից շուտ է խոսել արտահանձման մասին»,— ասել է Սալաձեն:

 

Թողնել պատասխան