Սաակաշվիլիի թռիչքը Լեհաստան արժեցել է 8 հազար եվրո

Ուկրաինայի ընդդմադիր «Նոր ուժերի շարժում» կուսակցության հիմնադիր, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին Լեհաստան է փոխադրել լեհական ավիաընկերությանը պատկանող վարձու Hawker Beechcraft Premier 1A օդանավը:Ուկրաինայում չվերթը կազմակերպել է ուկրաինական Sky Handling-ը: Լեհական ընկերությունը հրաժարվել է տեղեկացնել, թե ով է վճարել թռիչքը: Հայտնի է, որ Կիևից Վարշավա չվերթն արժեցել է 8 հազար եվրո:

Ուկրաինական լրատվամիջոցները նշում են երկու տարբերակ. անցանկալի ընդդիմադիր գործչին երկրից դուրս հանելու ծախսերը հոգացել են պետական բյուջեից, մինչդեռ արտաքսման ենթակա շարքային օրինախախտի համար ընդամենը սովորական տոմս է գնվում: Երկրորդ տարբերակն այն է, որ չարտերային թռիչքի համար վճարել է կողմնակի անձ, ինչը ուկրաինական օրենսդրությունը կաշառք է համարում:

Ի դեպ, Սաակաշվիլին հաստատել է, որ իրեն տեղափոխել են   Beechcraft ինքնաթիով:

Թողնել պատասխան