Սահմանադրական փոփոխությունների գործընթացն անօրինական է. Վաշաձե

«Ընդդիմադիր թևին կոչ եմ անում երկիրը փակուղուց հանելու համար միասնական ռազմավարություն մշակել»,-հայտարարել է «Միասնություն հանուն նոր Վրաստանի» դաշինքի առաջնորդ Գիորգի Վաշաձեն:

Նրա խոսքով, իշխանությունը Սահմանադրությունը հարմարեցրել է իրեն՝ խախտելով բոլոր նորմերը:

«Իշխող «Վրացական երազանք»-ը չկիսեց քաղաքացիական հասարակության, ընդդիմության և միջազգային կազմակերպությունների առաջարկությունները: Նա միանձնյա որոշում կայացրեց՝ նպատակ ունենալով երկրի համար վտանգ ներկայացնող Սահմանադրական նորմեր ձևակերպել»,-ասել է Վաշաձեն:

Ըստ նրա, հիմնարար խնդիրն այն է, որ «Վրացական երազանք»-ից բացի, բոլոր կողմերի ներգրավվածությամբ ստեղծված փաստաթղթի վրա «Վրացական երազանքը» «գիծ է քաշել»: Վաշաձեն կարծում է, որ նրանց փաստարկներն աբսուրդային են: «Սա հետևանք է այն սխալ գործընթացների, որոնք սկիզբ առան խորհրդարանական ընտրություններից հետո»,-ասել է «Միասնություն հանուն նոր Վրաստանի» դաշինքի առաջնորդը:

«Վրացական երազանք»-ը, որն ընտրություններում ստացավ ընտրողների 40% քվեն, խորհրդարանում 80%  մանդատ ունի: Այսօր պատճառը ընտրական սխալ համակարգն է, որը կպահպանվի մինչև 2020 թվականը: Սահմանադրական փոփոխությունների գործընթացն անօրինական է, հասարակության կողմից աջակցություն չունի, ավելին՝ իրավական ընթացակարգերը նույնպես խախտված են»,- հայտարարել է Վաշաձեն:

Թողնել պատասխան