Սերգո Ռատիանիի «Միացյալ ազգային շարժումը» մասնատվել է

Կուսակցության տարանջատման որոշումը կայացված է, «Միացյալ ազգային շարժումը» արդեն բաժանվել է: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարել է «Միացյալ ազգային շարժման» գործադիր քարտուղար Սերգո Ռատիանին: Նա ընդգծել , որ կուսակցության լուծարման գործընթացն այսպես կոչված կազմակերպչական վեցնյակ ստեղծելով է սկսվել, որին կուսակցության մի թևն է ենթարկվում: Սերգո Ռատիանին հավելել է նաև, որ գոյություն ունի լեգիտիմ մարմին, որին ենթարկվում է կուսակցության մյուս թևը: Վրաստանի խորհրդարանում «Միացյալ ազգային շարժում» խմբակցության աշխատասենյակում Նիկա Մելիան, Սերգո Ռատիանին և Ակակի Բոբոխիձեն վեճի են բռնվել: Մելիան կուսակիցներին մեղադրել է Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հետ համաձայնություն ունենալու մեջ: նա նաև հայտարարել է, որ նրանք երեխաների նման հավատում են Գիգա Բոկերիային: Նրա այս հայտարարությանը հետևել է վեճ: Կողմերը միմյանց մեղադրել են կուսակցության լուծարման մեջ: Ինչպես հայտնի է, հունվարի 9-ի նիստը հետաձգվել է, նիստի ընթացքում պետք է քննարկվեր Նիկա Մելիայի պաշտոնաթող լինելու հարցը:

Թողնել պատասխան