Վենետիկի հանձնաժողովը Վրաստանի ընդդիմադիրներին և իշխանությանը սպասում է Ստրասբուրգում

Սահմանադրական փոփոխությունների հետ կապված Վենետիկի հանձնաժողովը կապահովի «Վրացական երազանքի» և ընդդիմության միջև խորհրդակցությունները: Այս մասին տեղեկացնում է Rustavi 2 հեռուստաալիքը:

Հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն խորհրդարանական մեծամասնությանն ու փոքրամասնությանը և արտախորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչներին սպասում է Ստրասբուրգում:

Բուքիքիոյի խոսքերով, Վենետիկի հանձաժողովը պատրաստ է միջնորդի դեր ստանձնել սահմանադրական փոփոխությունների համաձայնության գործում:

Հեռուստաալիքի տեղեկացմամբ՝ արտախորհրդարանական ընդդիմությունն արդեն պատրաստվում է Ստրասբուրգ ուղևորվել: Հանդիպմանը ներկա է լինելու նաև խորհրդարանական ընդդիմությունը:

Ստրասբուրգ է մեկնելու նաև իշխող մեծամասնության պատվիրակությունը, չնայած չեն հստակեցրել, թե արդյոք խոսելու են սահմանադրական փոփոխությունների վիճելի հարցերի շուրջ:

Հանդիպման նախաձեռնողները 9 արտախորհրդարանական կուսակցություններ են:

Թողնել պատասխան