Նորոգվել է ավելի քան 4 մլն քառակուսի մետր ճանապարհ. Նարմանիա

«Մայրաքաղաքում ավելի քան 4 մլն քառակուսի մետր ճանապարհ է նորոգվել, որից 2 մլն քառակուսի մետրը՝ կապիտալ: Այս տեսանկյունից վերջին շրջանի ամենակարևոր և ամենաուշագրավ նախագիծը Պեկին փողոցի վերանորոգումն է»,- նման հայտարարություն է արել Թբիլիսիի քաղաքապետ Դավիթ Նարմանիան՝ մայրաքաղաքի կառավարման նիստի ընթացքում:

Քաղաքապետն ամփոփել է եռամյա գործունեությունը: Նա խոսել է նաև ընդդիմության քննադատությունների մասին, այնուամենայնիվ, քաղաքապետարանի աշխատանքը հաջողված  է գնահատել:

Քաղաքապետը նշել է նաև, որ կառուցվել է 149 նոր պուրակ, ևս 440-ը վերանորոգվել է: Քաղաքապետարանի ջանքերով տնկվել է շուրջ 700 000 ծառ:

Թողնել պատասխան