Վրաստանն աշխարհում բարեկեցությամբ 84-րդն է

Վրաստանը  աշխարհի 149 երկրների շարքում բարեկեցության մակարդակով 84-րդ հորիզոնականում է: Այսպիսին են բրիտանական Legatum Institute-ի «Բարեկեցության ինդեքս-2016»-ի արդյունքները:

Հատկանշական է, որ 2015-ի  հետ համեմատ, Վրաստանը 4 հորիզոնականով վատթարացրել է  դիրքերը:

Վարկանիշային ցուցակը կազմելիս երկրները գնահատվել են  մի շարք կատերգիորիաներում (տնտեսություն, կրթություն, առողջապահություն և այլն)։  Ըստ այդմ,  կրթության ցուցիչով Վրաստանը զբաղեցրել է 54-րդ հորիզոնականը, նույն արդյունքն է գրանցել նաև պետական կառավարման ոլորտում:  Սոցիալական կապիտալի ցուցիչով, սակայն, Վրաստանն այս տարի վատագույն արդյունքներն ունի․ զբաղեցնում է 139-րդ հորիզոնականը:

Հետազոտության հեղինակները գրում են, որ Վրաստանը «Բարեկեցության փոքր դեֆիցիտ» ունցող երկրներից է, ինչը նշանակում է, որ իր ունեցած հարստության հետ բավականաչափ ուշադրություն չի դարձնում բարեկեցության բարելավմանը:

«Այս ամենի հետ մեկտեղ, սակայն,  տարածաշրջանի  մասշտաբով Վրաստանի գրանցած արդյունքները շատ ավելի բարձր են համանման ներուժ ունեցող հարևան Ադրբեջանից և Հայաստանից»,-նշված է հետազոտության մեջ:

Հիշեցնենք՝ Հայաստանը «Բարեկեցության ինդեքս-2016»-ում  99-րդ հորիզոնականում է, իսկ Ադրբեջանը՝ 103-րդ:

Թողնել պատասխան