Վրաստանը բախտավոր է, որ ունի Շվեյցարիայի նման ընկեր. Կվիրիկաշվիլի

«Վրաստանը, իրոք, բախտավոր է, որ ունի Շվեյցարիայի նման ընկեր»,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին` Շվեյցարիայի ազգային տոնին նվիրված միջոցառմանը ողջույնի խոսքով ելույթ ունենալու ժամանակ:

Վարչապետը խոսել է երկու երկրների 25 տարվա դիվանագիտական հարաբերությունների մասին: Կվիրիկաշվիլին ընգծել է նաև Շվեյցարիայի նախագահի դեկտեմբերին նախատեսվող վրաստանյան այցի կարևորությունը։ Վարչապետը խոսել է նաև 2016 թվականին Շվեյցարիա կատարած այցի մասին: Տեղեկացնում է «Ռուսթավի 2» հեռուստաալիքը:

Թողնել պատասխան