Վրաստանի վարչապետը հանդիպել է իսպանացի գործընկերոջը

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հանդիպել է Իսպանիայի թագավորության վարչապետ Մարիանո Ռախոյ Բրեյին:

Վրաստանի կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ կողմերը խոսել են երկկողմ համագործակցության ոլորտների և Վրաստանի` եվրոպական և Եվրատլանտյան իտեգրմանը վերաբերող հարցերի շուրջ: Կվիրիկաշվիլին իր իսպանացի գործընկերոջը շնորհակալություն է հայտնել Վրաստանի տարածքային ամբողջականությանը և եվրաինտեգրմանը աջակցության համար:

Հանդիպման ժամանակ խոսվել է նաև երկու երկրների առևտրատնտեսական կապերի մասին: Կողմերը նշել են, որ այս ուղղությունը զարգացնելու բոլոր նախապայմանները կան: Վրաստանի վարչապետը Մարիանո Ռախոյին ծանոթացրել է Վրաստանի կառավարության 4 կետից բաղկացած բարեփոխումների ծրագրին:

Կվիրիկաշվիլին Իսպանիայի վարչապետի նստավայրում պատվավոր հյուրատետրում գրառում է կատարել:

Թողնել պատասխան