Մարզերին 51 նոր ավտոբուս կհատկացվի

Վրաստանի մի շարք մարզերի «Իսուզու» մակնիշի 8 մետրանոց 51 նոր ավտոբուս կհատկացվի: 

Radiotavisupleba.ge լրատվականի փոխանցմամբ՝ կապալառու ընկերությունը նոր ավտոբուսները բերել է Ռուսթավի քաղաք, որտեղ ժամանել է նաև կառավարության վարչակազմի տարածաշրջանային կապերի բաժնի ղեկավար Լերի Բարնաբիշվիլին։

Ավտոբուսներն ըստ մարզերի բաշխվել են հետևյալ կերպ.

  • Մառնեուլի՝ 4 միավոր,
  • Դմանիսի՝ 3 միավոր,
  • Բորջոմի՝ 6 միավոր,
  • Ռուսթավի՝ 20 միավոր,
  • Մցխեթա՝ 10 միավոր,
  • Բոլնիսի՝ 4 միավոր,
  • Թեթրիծկղարո՝ 3 միավոր:

Նշենք, որ 8 մետրանոց ավտոբուսները հարմարեցված են հաշմանդամություն ունեցող քաղաքացիներին և նախատեսված են 47 ուղևորի համար։ Կառավարության նախագծով 38 մունիցիպալիտետների համար նախատեսվում է ձեռք բերել 154 ավտոբուս։